Հուլիս 20, 2021 10:04 Asia/Tehran
  • Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ Իսրայելի հետ կապված լրտեսական սկանդալն անընդունելի է

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն անընդունելի է անվանել Իսրայելի հետ կապված լրտեսական սկանդալը, նշելով, որ դա հակասում է ԵՄ բոլոր օրենքներին:

Եվրահանձնաժողովի նախագահը երկուշաբթի օրը արձագանքել է հարյուրավոր լրագրողների, քաղաքական և հասարակական ակտիվիստների ու քաղաքական գործիչների բջջային հեռախոսները լրտեսելու համար սիոսնիտական «NSO» ընկերության  Pegasus լրտեսական ծրագրի կիրառման վերաբերյալ  լուրերին, նշելով, որ դա անընդունելի է:

Reuters- ի, The Washington Post- ի, The Wall Street Journal- ի, Al Jazeera- ի և The Guardian- ի  համատեղ հետաքննության արդյուքնում պարզվել է, որ հաքերային հարձկման ենթարկված բջջային հեռախոսները եղել է 50 հազար կոնտակտային համարների ցանկում:

Pegasus իսրայելական լրտեսական ծրագիրը բացահայտվել է 2016 թ.: Այդ ժամանակ  մի շարք լրտեսական ծրագրերի միջոցով հաքերային հարձակման ենթարկվեց էմիրաթցի ակտիվիստ Ահմադ Մանսուրը, որից հետո նա կալանավորվեց:

Պիտակ