Հուլիս 23, 2021 16:22 Asia/Tehran
  • Ռուսաստան. Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է իսրայելական բոլոր հրթիռները

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հայտնաբերել ու խոցել է է Սիոնիստական ​​ռեժիմի կործանիչների արձակած բոլոր հրթիռները, հայտնում է Սիրիայում Ռուսաստանի հակամարտող կողմերիհաշտեցման կենտրոնը:

Կենտրոնի տնօրեն Վադիմ Կոլտը հայտարարել է. «Հուլիսի 22-ի առավոտյան երկու իսրայելական F-16 կործանիչներ չորս կառավարվող հրթիռ են արձակել սիրիական Հոմս նահանգի ուղղությամբ, որոնք հատնաբերվել ու խոցվել են Սիրիայի ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից»: 

Հաղորդման համաձայն, հրթիռների հայտնաբերման ու խոցման գործողության լուսանկարներն ու տեսանյութերը տարածվել են նաև սոցիալական ցանցերում:

Այս շաբաթ սա Սիրիայի տարածքում իրականացված իսրայելական երկրորդ ավիահարվածն է: Երեքշաբթի օրը լրատվական աղբյուրները հայտնեցին, որ իսրայելական կործանիչները հրթիռներ են արձակել Հալեպի նահանգի ուղղությամբ, սակայն Սիրիայի ՀՕՊ համակիարգը խոցել է դրանցից մի քանիսը:

Պիտակ