Օգոստոս 10, 2021 09:03 Asia/Tehran
  • Ամերիկացի զինվորները պատմել են Բաղդադում ամերիկյան Այն ալ-Ասադ ռազմաբազայի հարձակումից հետո տիրող «դժոխքի» մասին

Ամերիկյան հեռուստաալիքներից մեկը հարցազրույց է վերցրել Իրաքում տեղակայված ամերիկյան ավիաբազայի մի խումբ զինվորներից, ովքեր բազայում են եղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից իրականացված հրթիռակոծության ժամանակ:

CBS հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդաշարը կիրակի օրը հարցազրույց է վերցրել ԱՄՆ մի քանի զինվորական պաշտոնյաներից ՝ ավելի քան մեկուկես տարի առաջ Այն ալ- Ասադ բազայի դեմ Իրանի հրթիռային հարվածի վերաբերյալ:

Զնծառայողներիցմայոր Ալան Ջnոնսոնը տեսագրել է իր վիճակը՝ բազայի վրա իրանական ռումբերի «տեղատարափի» ժամանակ, հաղորդում է հեռուստաընկերությունը:

CBS-ն հավելում է, որ Ջnոնսոնը և մյուս զինծառայողները թաքնվել են խրամատներում, որոնք նախատեսված էին մոտ 30 կիլոգրամանոց մարտագլխիկով հրթիռներից պաշտպանվելու համար, սակայն իրանական բալիստիկ հրթիռները  կրել են մոտ կես տոննա քաշով մարտագլխիկներ:

Ջոնսոնը պատմել է. «(Պայթյունի ալիքից հետո) օդի ուժեղ հոսանքը եկավ իմ ուղղությամբ և մտավ խրամատի մեջ: Ես կորցրեցի  լսողությունս: Կարծես ջրի տակ էի: Բերանիս մեջ զգում էի ատամներիս վրա նստած հողի ու վառոդի համը»:

«Երբ առաջին հրթիռը ընկավ գետնին, կարծես արևը հանկարծակի ծագեց», - ասում է ռազմաբազայի օդուժի մեկ այլ զինծառայող Ջոն Հեյնսը:

2020 թվականի հունվարի 8-ին ի պատասխան Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ամերիկյան ահաբեկչական ուժերի կողմից իրականացված հարձակման հետևանքով ԻՀՊԿ Ղոդս ստորաբվաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) տասնյակ հրթիռներով հրթիռակոծեց Իրաքի Ալ Անբար նահանգում գտնվող Այն ալ-Ասադ ամերիկյան ավիաբազան:

Պիտակ