Պուտին. «Թալիբանը» պետք է կատարի իր խոստումները
https://parstoday.ir/hy/news/world-i148578-Պուտին._Թալիբանը_պետք_է_կատարի_իր_խոստումները
Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ թալիբները կկատարեն իրենց տված խոստումները և կհարգեն մարդու իրավունքները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 21, 2021 09:13 Asia/Tehran
  • Պուտին. «Թալիբանը» պետք է կատարի իր խոստումները

Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ թալիբները կկատարեն իրենց տված խոստումները և կհարգեն մարդու իրավունքները:

«Սպուտնիկ» լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը Մոսկվայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մամուլի ասուլիսում անդրադարձել է Աֆղանստանում ընթացող զարգացումներին և այդ երկրի վրա թալիբների վերահսկողության հետ կապված հարցերին:

«Շատ կարևոր է, որ մենք թույլ չտանք  ահաբեկչությանը տարածվել հարևան երկրներում, և կանխենք ահաբեկիչներին փախստականների աբնվան տակ տեղափոխվել հարևան երկրներ», - հավելել է Պուտինը:

Նա հավելել է. «Դրսից արժեքներ պարտադրելու և այլ երկրներում ժողովրդավարություն հաստատելու մշակույթին պետք է վերջ տրվի», - ասել է նա:

«Մեր առաջնահերթ խնդիրն է օգնել մեր աֆղան գործընկերներին  առաջիկա օրերին տեղափոխել  Գերմանիա», - մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլերը: