Օգոստոս 25, 2021 09:18 Asia/Tehran
  • Լավրով. Աֆղանստանի ճակատագրով մտահոգվելու փոխարեն, ԵՄ-ն զբաղված է քաղաքական խաղերով

Քննադատելով ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի վերջին հայտարարությունը, ՌԴ ԱԳ նախարարն ասել է. «Ցավոք, ԵՄ -ն քաղաքական խաղը գերադասում է Աֆղանստանի ճակատագրից»:

Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով Ջոզեֆ Բորելի այն հայտարարությանը, թե Արևմուտքը չպետք է թույլ տա, որ Ռուսաստանն ու Չինաստանն օգտվեն Աֆղանստանում ստեղծված իրավիճակից, Լավրովը հայտարարել է. «Ցավալի է, որ ԵՄ պաշտոնյաները չեն մտահոգվում Աֆղանստանում տիրող հումանիտար իրավիճակի համար»:

 Սերգեյ Լավրովը հավելել է. «Իրականում Եվրամիությունը տարված է  քաղաքական խաղերով  և միության համար աֆղան ժողովրդի ճակատագիրը կարևոր չէ»:

Միևնույն ժամանակ, ԵՄ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը, երեքշաբթի օրը քննադատել է Աֆղանստանում ամերիկյան բանակի կողմից անվտանգության ապահովման իրավիճակը, հավելելով, որ հաշվի առնելով Քաբուլի օդանավակայանում տիրող իրավիճակը, «շատ դժվար» կլինի մինչև օգոստոսի 31 -ն Աֆղանստանից  արևմտյան քաղաքացիների տարհանումն ավարտելը:

Պիտակ