ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի նոր համանախագահը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ
(last modified Tue, 31 Aug 2021 05:48:16 GMT )
Օգոստոս 31, 2021 10:18 Asia/Tehran
  •  ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի նոր համանախագահը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ

Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների կատարման, վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ:

Բաքվում  օգոստոսի 30-ին  կայացել է Ռուսաստանից ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ Իգոր Խովաևի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հայտնում է Sputnik Ադրբեջանը:

«Հանդիպման ընթացքում Բայրամովը Խովաևին տեղեկացրել է տարածաշրջանում իրավիճակի, հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանի ձեռնարկած միջոցառումների, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների կատարման և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Մոսկվան փոխեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահին, Իգոր Պոպովի փոխարեն նշանակվեց 59-ամյա դիվանագետ Իգոր Խովաևը:

Խովաևը եղել է Ռուսաստանի դեսպանը Ֆիլիպիններում, Պալաուի Հանրապետությունում և Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներում 2015-2020 թվականներին:

armeniasputnik.am

 

 

 

Պիտակ