Սեպտեմբեր 02, 2021 09:07 Asia/Tehran
  • Պուտին. Աֆղանստանում ԱՄՆ-ի 20-ամյա ներկայության արդյունքը պարտությունն էր և աղետը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 20 տարի փորձել են Աֆղանստանին պարտադրել իր չափանիշները, սակայն արդյունքը եղել է միայն պարտություն և աղետ:

Չորեքշաբթի օրը, ՌԴ հեռավոր արևելյան շրջան կատարած այցի շրջանակում, Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Պատմությունը, մշակույթը և սովորույթներմԱֆղանստանի ժողովրդին սեփական չափանիշները պարտադրելու ամերիկացիների 20-ամյա փորձը ձախողվել է և աղետի վերածվել այս երկրի ժողովրդի համար»:

Անդրադառնալով  Աֆղանստանում տեղի ունեցածի պատճառներին, ՌԴ նախագահը նշել է. «Եթե ​​մի երկիր մտադիր է օգնել մեկ այլ երկրի, ապա դա պետք է անի քաղաքակիրթ կերպով, այլ ոչ թե պարտադրանքի միջոցով»:

Աֆղանստանցիներից շատերը ներկա իրավիճակի պատճառը համարում են այդ երկրում ԱՄՆ -ի ձախողված քաղաքականությունը:

Պիտակ