Սեպտեմբեր 09, 2021 16:23 Asia/Tehran
  • Պուտինն ու Շառլ Միշելն ընդգծել են Աֆղանստանում խաղաղությանն աջակցելու ջանքերի անհրաժեշտությունը

Ռուսաստանի նախագահը և Եվրոպայի խորհրդի նախագահը հեռախոսազրույցում ընդգծել են խաղաղության հաստատման, բռնության կանխարգելման և աֆղանցիների միջև բանակցությունների մեկնարկի աջակցության անհրաժեշտությունը`Աֆղանստանի տարածքային ամբողջականության պահպանման և բոլոր էթնիկ խմբերի շահերի ապահովման նպատակով:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ՝ Աֆղանստանի  իրավիճակի վերաբերյալ:

Վլադիմիր Պուտինը և Շառլ Միշելը քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը և կարևորել  խաղաղությանն աջակցելը, բռնությունը կանխելը և միջաֆղանական երկխոսություն սկսելը` նպատակ ունենալով ապահովել Աֆղանստանի բոլոր էթնիկ խմբերի և ժողովուրդների անվտանգությունն ու շահերը:

Ռուսաստանի նախագահն ու Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատել են Աֆղանստանում իրավիճակը կայունացնելու և երկրում ահաբեկչության, ծայրահեղականության և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կանխելու՝ կողմերի պատրաստակամությունը:

Օգոստոսի 15 -ին թալիբները մտան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ, և  Աշրաֆ Ղանիի կառավարությունը տապալվեց:

Պիտակ