Սեպտեմբեր 16, 2021 16:42 Asia/Tehran
  • Բաքուն խորհրդակցել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ

Սահմանների որոշումը, տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը, ենթակառուցվածքային նախագծերը և տարածաշրջանում անվտանգության խնդիրները եղել են Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի և Եվրամիության հատուկ ներկայացուցչի քննարկման թեմաներից:

Բաքվում  Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է.«Երեւանի անհիմն պնդումներն ու խաղաղության եռակողմ հայտարարության դրույթների իրականացման  պայմանների հայտարարումը անընդունելի են և ուղղած՝  տարածաշրջանում լարվածության  սրմանը»:

«Եվրամությունը շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման հաստատմամբ և զարգացմամբ և ամեն ջանք գործադրում է դրան աջակցելու համար»,ասել է Տոյվո Կլաարը:

Կողմերն օրակարգ են մտցրել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը, Ադրբեջանի Հանրապետության և Եվրամիության միջև նոր համաձայնագրի ստորագրումը և տնտեսական համագործակցությունը:

Տոյվո Կլաարը մինչ Բաքու մեկնելը, Հայաստանում հանդիպել է հայ պաշտոնյաների հետ:

Պիտակ