Սեպտեմբեր 16, 2021 19:05 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ն արձագանքել  է ԱՄՆ-ի, Բրիտանիայի  և Ավստրալիայի միջև կնքված  նոր համաձայնագրին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը արձագանքել է ԱՄՆ -ի, Բրիտանիայի եւ Ավստրալիայի միջև կնքված նոր համաձայնագրին:

Արձագանքելով ԱՄՆ -ի,  Բրիտանիայի և Ավստրալիայի միջև դիվանագիտական, անվտանգության և ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորարգրմանը,  Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել է, որ երեք երկրներն արդեն 18 ամիս աշխատել են  ավանդական ավստրալական բանակ կազմելու և  այդ երկրի միջուկային սուզանավի  հզորությունը բարձրացնելու   համար:

Սեպտեմբերի 15-ին  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը,  Բրիտանիայի վարչապետ Բորիս  Ջոնսոնը և Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը եռակողմ հանդիպման ժամանակ  ստորագրել  են Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դիվանագիտական, անվտանգության և ռազմական համագործակցության  մասին համաձայնագիր:

Որոշ լրատվամիջոցներ և վերլուծաբաններ հայտարարել են, որ դաշինքի ձևավորման գաղտնի նպատակը Արևելյան Ասիայում և աշխարհի մյուս կետերում Չինաստանի ներազդեցությանը հակադրվելն է, ինչը կարող է Պեկինի հակազդեցության պատճառ դառնալ:

Պիտակ