Հոկտեմբեր 02, 2021 18:22 Asia/Tehran
  • Բորելը հույս է հայտնել, որ Վիեննայում  ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ  բանակցություններն արդյունավետ կլինեն

Առանց անդրադառնալու ՀԳՀԾ-ից ԱՄն-ի դուրս գալուն և եվրոպացիների կողմից իրենց պարտավորությունների չկատարմանը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հույս է հայտնել, որ ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցություններն արդյունավետ կլինեն:

Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ Վիեննայում ընթացող ՀԳՀԾ-ի բանակցությունների ճանապարհին խոչընդոտ չի առաջանա և դրանք չեն տապալվի: 

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը շաբաթ օրը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունների պատուհանը հավերժ բաց չի մնալու, և որ Թեհրանի գործողությունները կբարդացնեն վերադարձը միջուկային գործարքին:

Մինչ այժմ Միացյալ Նահանգների և Իրանի ու  ՀԳՀԾ-ի մյուս կողմերի միջև Վիեննայում անցկացվել է վեց անուղղակի բանակցություն Վաշինգտոնի՝  ՀԳՀԾ վերադառնալու շուրջ:

Իրանն ընդգծել է, որ հաշվի առնելով, որ համաձայնագիրը խախտող կողմը ԱՄՆ -ն է,  Վաշինգտոնը պետք է վերադառնա համաձայնագիր, չեղարկելով պատժամիջոցները, ինչը պետք է ստուգվի Թեհրանի կողմից:  Թեհրանն ընդգծել է, որ չի շտապում ԱՄՆ -ին հետ բերել միջուկային  համաձայնագիր:

Պիտակ