Հոկտեմբեր 09, 2021 18:14 Asia/Tehran
  • Լավրով. Ռուսաստանն այլևս չի կարող հույս դնել Եվրամիության վրա

Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ Մոսկվան այլևս չի կարող հույս դնել Բրյուսելի հետ տնտեսական հարաբերությունների ապահովման վրա, քանի որ Եվրամիությունը ցանկացած պահի կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:

ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ասել է.«Ռուսաստանի դեմ ԵՄ միակողմանի պատժամիջոցներն անընդունելի են, ինչը Բրյուսելին  Մոսկվայի համար դարձնում է անվստահելի գործընկեր»:

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը սկզբունքորեն դեմ է արևմտյան ռազմական ենթակառուցվածքների փոխանցմանը կամ Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում նոր ռազմական կառույցների ստեղծմանը Աֆղանստանին հնարավոր օդային հարվածներ հասցնելու նպատակով: Որովհետեւ դա կարող է տարածաշրջանում Ռուսաստանի դաշնակիցներին վերածել ահաբեկչական խմբերի թիրախի:

 

Պիտակ