Ադրբեջանի Պնախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտոնյային
https://parstoday.ir/hy/news/world-i152974-Ադրբեջանի_Պնախարարը_հանդիպել_է_ՆԱՏՕ_ի_պաշտոնյային
Այսօր Բաքվում հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարարը եւ ՆԱՏՕ -ի գործողությունների հրամանատարության համագործակցության գրասենյակի ղեկավարը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 12, 2021 18:48 Asia/Tehran
  • Ադրբեջանի Պնախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտոնյային

Այսօր Բաքվում հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարարը եւ ՆԱՏՕ -ի գործողությունների հրամանատարության համագործակցության գրասենյակի ղեկավարը:

Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ Զաքիր Հասանովը  և ՆԱՏՕ-ի գործողությունների հրամանատարության համակարգման գրասենյակի ղեկավար ծովակալ Բոլնեթ Թորանի հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են համատեղ համագործակցությունների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանինի տիրող իրավիճակի մաիսն: 

Գոհունակություն հայտնելով ՆԱՏՕ-ի ու Բաքվի համագործակցությունների ներկա իրավիճակի կապակցությամբ, գեներալ Զաքիր Հասանովը կորևորել է այս համագործակցությունների ու փոխադարձ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը: 

Ծովակալ Բոլնեթ Թորանը ևս գոհունակություն հայտնելով  Աֆղանստանում խաղաղության առաքելության իրականացման ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի ներկայության կապակցությամբ, անհրաժեշտ է համարել ռազմական երկկողմ համագործակցությունների ընդլայնումը: