Հոկտեմբեր 15, 2021 19:35 Asia/Tehran
  • ԱՊՀ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման 30-ամյակի կապակցությամբ մասնակից երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել, տեղեկացնում են ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունից:

Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ պետությունների ղեկավարներն ընդունում են, որ ԱՊՀ-ի ստեղծումը տեղի է ունեցել լուրջ աշխարհաքաղաքական պայմաններում:

Լուկաշենկոն Ալիևին ու Փաշինյանին հորդորեց ԱՊՀ-ն չդարձնել մեղադրանքների հարթակ:

«Երեսուն տարի առաջ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների ժամանակաշրջանում ստորագրվեց Համաձայնագիր Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին, այդ Համաձայնագրի արձանագրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը»,-ասվում Է պատմական որոշման մասին հայտարարության մեջ:

Այսօր Համագործակցության երկրներն ունեն իրավական բազայի անհրաժեշտություն, որը թույլ է տալիս կազմակերպել շահավետ փոխգործակցություն: Դրա հիմքը տնտեսական կապերն են: Լիարժեք առևտրից է կախված Համագործակցության քաղաքացիների բարեկեցությունը:

Դրա աճի ապահովումը հնարավոր Է առաջավոր ձևերի և տեխնոլոգիաների ներդրման հաշվին, մասնավորապես, «կանաչ» տնտեսության, թվայնացման, արդյունաբերական կոոպերացման և ինովացիաների զարգացման միջոցով: Երկրները կարող են բարելավել լոգիստիկան, ինչպես նաև ավելի նպատակահարմար ձևով օգտագործել ռեսուրսները:

Պետությունների ղեկավարները հաստատել են հետագա համագործակցությունը՝ մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակաշրջանի համար ԱՊՀ-ի տնտեսական զարգացման ռազմավարության համաձայն:

Հումանիտար ոլորտում հրատապ խնդիրներից մեկը մնում Է 1941-1945 թվականի Հայրենական մեծ պատերազմի ընդհանուր Հաղթանակի մասին հիշողության պահպանումը:

ԱՊՀ-ի պետությունների ղեկավարներն անվտանգության ոլորտում նշել են այնպիսի սպառնալիքներ, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, անդրսահմանային կազմակերպված հանցավորությունը, թմրանյութերի անօրինական արտադրությունն ու շրջանառությունը, ինչպես նաև հանցավոր նպատակներով տեխնոլոգիաների օգտագործումը: Ամփոփիչ տեքստում նաև անհանգստություն է արտահայտվում կորոնավիտրուսի համաշխարհային համավարակի կապակցությամբ։

armeniasputnik.am

Պիտակ