ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Ռուսաստանը ձգտում է փոփոխել սահմանները Եվրոպայում
https://parstoday.ir/hy/news/world-i1534-ՆԱՏՕ_ի_գլխավոր_քարտուղար._Ռուսաստանը_ձգտում_է_փոփոխել_սահմանները_Եվրոպայում
Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն «պետք է պահպանեն հարաբերությունները, որոնք հիմնված կլինեն թափանցիկության եւ փոխադարձ հարգանքի վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2016 11:09 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Ռուսաստանը ձգտում է փոփոխել սահմանները Եվրոպայում

Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն «պետք է պահպանեն հարաբերությունները, որոնք հիմնված կլինեն թափանցիկության եւ փոխադարձ հարգանքի վրա»:

Այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի 2015-ի ամենամյա հաշվետվության մեջ, հաղորդում է Gazeta-ն:

Միաժամանակ, մամուլի ասուլիսի ժամանակ, որի ժամանակ ներկայացվել է հաշվետվությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ «Ռուսաստանը իրեն շատ ագրեսիվ է պահում արեւելյան ուղղությամբ»:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն տեսնում է, որ Ռուսաստանը ձգտում է փոփխել սահմանները Եվրոպայում: Սթոլթենբերգը հավելել է, որ հենց դրա հետ կապված Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներուժը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է նաեւ, որ ռուսական իշխանությունների գործողությունները նպաստել են նրան, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծամասնությունը որոշել է չկրճատել ռազմական բյուջեի ծախսերը: