Նոյեմբեր 08, 2021 17:28 Asia/Tehran
  • «Գերիների հարցը սրում է առանց այն էլ լարված հարաբերությունները». ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

2020 թվականին Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններին վերջ տված եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է հուշագիր մարդու իրավունքների վիճակի և հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ՝ ձևակերպելով 8 առաջարկություններ՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ գործողություններին։

Հանձնակատարը նշում է, որ հակամարտությունից տուժած տարածքների հասանելիությունը մնում է ծայրահեղ սահմանափակ մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների, ինչպես նաև մարդու իրավունքների մոնիտորինգ իրականացնող առաքելությունների առաջ։ Հանձնակատարը կոչ է անում բոլոր համապատասխան իշխանությունների ներկայացուցիչներին մշակել արդյունավետ և ճկուն պայմաններ մարդասիրական և իրավապաշտպան կազմակերպությունների համար՝ բոլոր նրանց, ովքեր մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանության հրատապ կարիք ունեն:

Հանձնակատարը նշում է, որ ռազմագերիների, մասնավորապես՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցը վիճելի է և սրում է առանց այն էլ լարված հարաբերությունները երկու երկրների միջև։ Հետևաբար, հրամայական է ապահովել, որ դեռևս գերության մեջ գտնվող բոլոր անձինք ստանան միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների օրենսդրությամբ երաշխավորված պաշտպանությունը, ինչպես նաև դյուրացվի նրանց ազատ արձակումն ու վերադարձը:

aysor.am

Պիտակ