Նոյեմբեր 29, 2021 17:58 Asia/Tehran

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի նոր փուլը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, հնգամսյա ընդմիջումից հետո, Վիեննայում վերսկսվել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը՝ Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների չեղարկման թեմայով:

Հանդիպումն ընթանում է Իրանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների և «4+1» խմբի անդամ երկրների փոխնախարարների և քաղաքական տնօրենների մակարդակով: նիստը նախագահում են  Իրանի ավագ բանակցող Ալի Բաղերի Քանին և Եվրամիության արտաքին գործերի գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան։

Իրանի պատվիրակությունը ղեկավարում է Ալի Բաղերի Քանին, ով Վիեննա է ժամանել շաբաթ օրը: 

Պիտակ