Նազարբաեւը նշել է ԼՂ հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերը
https://parstoday.ir/hy/news/world-i157988-Նազարբաեւը_նշել_է_ԼՂ_հակամարտության_կարգավորման_գործում_Ռուսաստանի_դերը
Ռուսաստանն օգնեց խաղաղություն հաստատել Լեռնային Ղարաբաղում։ ԱՄՆ-ն պետք է ծափահարի, այլ ոչ թե քննադատի Ռուսաստանի քայլերը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2021 14:41 Asia/Tehran
  • Նազարբաեւը նշել է ԼՂ հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերը

Ռուսաստանն օգնեց խաղաղություն հաստատել Լեռնային Ղարաբաղում։ ԱՄՆ-ն պետք է ծափահարի, այլ ոչ թե քննադատի Ռուսաստանի քայլերը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։

«Ռուսաստանն օգնեց խաղաղություն հաստատել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ ԱՄՆ-ն ծափահարելու փոխարեն քննադատում է Ռուսաստանին»,-ասել է Նազարբաեւը ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում, որն ընդգրկվել է «Ղազախ. Ոսկե մարդու պատմություն» (Qazaq. History of The Golden Man) ֆիլմում։

Նազարբաեւի խոսքով՝ խոսել այն մասին, որ Ռուսաստանը վատն է, շատերի համար մոլուցքային գաղափար է դարձել։ «Թե ինչ  համաշխարհային քաղաքականություն են վարում, ես չգիտեմ»,-խոստովանել է Ղազախստանի առաջին նախագահը։

news.am