Ադրբեջանի նախագահը ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու ցանկություն է հատնել
https://parstoday.ir/hy/news/world-i158650-Ադրբեջանի_նախագահը_ՆԱՏՕ_ի_հետ_հարաբերություններն_ընդլայնելու_ցանկություն_է_հատնել
Ադրբեջանի նախագահը ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու ցանկություն է հատնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2021 06:35 Asia/Tehran
  • Ադրբեջանի նախագահը ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու ցանկություն է հատնել

Ադրբեջանի նախագահը ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու ցանկություն է հատնել:

 ​​«Ազար Թաջ» պետական գործակալության հաղորդմամբ, նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի օրը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ադրբեջանի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական-օպերատիվ համակարգումը զարգանում է.

«Ադրբեջանի Հանրապետությունը ռազմավարական համագործակցություն ունի ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ»,- հավելել է Իլհամ Ալիևը։

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագան անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցին՝ որի միջոցով Բաքուն Հայաստանի տարածքով կարող է կապ հաստատել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ:

Մյուս կողմից, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Երևանը դեմ է Ադրբեջանին միջանցք տրամադրելուն, որով Բաքուն Հայաստանի տարածքով կմիանա Նախիջևանին»: