Ադրբեջանի նախագահ. «Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին վերադարձ չկա, հակամարտությունը լուծված է»
Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին վերադարձ չկա, ղարաբաղյան հակամարտությունը լուծված է:
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, այս մասին «EL PAÍS» պարբերականին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ադրբեջանի դիրքորոշումը բաց և հստակ է: Մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմ չենք ուզում: Մենք հաղթել ենք պատերազմում, մենք ենք հաղթողը: Եվ այս իրողությունը պետք է հաշվի առնել: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է: Ղարաբաղի կարգավիճակի կամ որևէ այլ նման հարցի շուրջ քննարկումներին վերադարձ չկա», - ասել է պետության ղեկավարը:
Խոսելով տարածաշրջանում առկա իրավիճակի մասին՝ պետության ղեկավարը նշել է, որ այն համեմատաբար կայուն է։
«Ցավոք, Հայաստանը չդադարեցրեց իր ռևանշի փորձերը: Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունը նրանց համար շատ ցավալի էր, բացարձակապես կործանարար իրենց գաղափարական հիմքի և քարոզչության համար, որը շուրջ 30 տարի խոսում էր բանակի անպարտելիության, նրա զինվորների և հրամանատարների ուժի ու քաջության մասին: 44-օրյա պատերազմի ընթացքում նրանց բանակն ամբողջությամբ ոչնչացվեց»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
ARMENIA.AZ