Դեկտեմբեր 18, 2021 08:52 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի անդամները համաձայնության են եկել պատժամիջոցների վերացման վերաբերյալ բանակցությունների տեքստի շուրջ

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալը հայտարարել է, որ կողմերը համաձայնության են եկել պատժամիջոցների վերացման վերաբերյալ բանակցությունների տեքստի շուրջ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ուրբաթ օրը կայացած ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի  հանդիպումից հետո, Էնրիկո Մորան հայտարարել է, որ համատեղ տեքստը ներառում է կողմերի առաջարկներն ու մեկնաբանությունները՝ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ:

Նրա խոսքով, այս տեքստը հիմք կհանդիսանա պատժամիջոցների չեղարկման շուրջ Վիեննայի բանակցությունների շարունակման համար:

Մորան հույս է հայտնել, որ բանակցությունները կավարտվեն առաջիկա շաբաթների ըթնացքում:

 

Պիտակ