Դեկտեմբեր 23, 2021 11:27 Asia/Tehran
  •  ԱՄՆ-ն ու Եվրոպան նախազգուշացրել են ՌԴ-ին Ուկրաինայի դեմ ցանկացած գործողության կապակցությամբ

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը ՌԴ-ին նախազգուշացրել են Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիայի կապակցությամբ:

ԱՄՆ Պետդեպարտամենտը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Բլինքենը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչն իրենց վերջին հանդիպման ժամանակ վերահաստատել են ԱՄՆ-ԵՄ համագործակցության ամրապնդման և ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար համատեղ աշխատանքի  հանձնառությունը:

Պետդեպը հայտարարել է, որ կարևորվել է համադրված քայկերինիրագործումն Ուկրայինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման ուղղությամբ:

ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդմամբ, Բլինքենը և Բորելն ընդգծել են, որ ՌԴ-ի կողմից Ուկրաինա ցանկացած հնարավոր ռազմական ներխուժման դեպքում ռուսական կողմի համար հետևանքները սարսափելի կլինեն:

ԱՄՆ-ը նոր պատրվակներ է փնտրում տարածաշրջանում լարվածություն ստեղծելու և Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար։

Պիտակ