Ադրբեջանը դիմել է Google-ին՝ Լեռնային Ղարաբաղի քարտեզը փոխելու հարցով
https://parstoday.ir/hy/news/world-i159686-Ադրբեջանը_դիմել_է_google_ին_Լեռնային_Ղարաբաղի_քարտեզը_փոխելու_հարցով
Ադրբեջանի ԱԳՆ-ն Google-ին խնդրել է քարտեզից հեռացնել Ղարաբաղի հայկական անվանումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2021 04:51 Asia/Tehran
  • Ադրբեջանը դիմել է  Google-ին՝ Լեռնային Ղարաբաղի քարտեզը փոխելու հարցով

Ադրբեջանի ԱԳՆ-ն Google-ին խնդրել է քարտեզից հեռացնել Ղարաբաղի հայկական անվանումները:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ նախարարությունը Google-ին խնդրել է Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանում իր վերահսկողության տակ գտնվող տարածքների հայերեն անվանումները հանել հրապարակած քարտեզներից։ 

2020 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի արդյունքում, հայկական կողմը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի որոշ հատվածների նկատմամբ։

Այս արյունալի պատերազմն ավարտվեց 44 օր հետո՝ Ռուսաստանի միջնորդությամբ և երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված հայտարարությամբ: