ԱՄՆ-ի հայ համայնքի հիմքը փլուզման եզրին է․ Էրդողանի մամուլի քարտուղար
https://parstoday.ir/hy/news/world-i159796-ԱՄՆ_ի_հայ_համայնքի_հիմքը_փլուզման_եզրին_է_Էրդողանի_մամուլի_քարտուղար
Կալընը համոզված է, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման փոխադարձ քայլեր են ձեռնարկում, ինչը կնվազեցնի Միացյալ Նահանգներում հայ համայնքի էներգիան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2021 08:23 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի հայ համայնքի հիմքը փլուզման եզրին է․ Էրդողանի մամուլի քարտուղար

Կալընը համոզված է, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման փոխադարձ քայլեր են ձեռնարկում, ինչը կնվազեցնի Միացյալ Նահանգներում հայ համայնքի էներգիան։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայ-թուրքական գործընթացը կկոտրի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը Չիկագոյում թուրք քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։ տեղեկությունը հայտնում է Anadolu-ն։

Կալընը հայտարարել է, որ ԱՄՆ-ում հայկական լոբբին «հակաթուրքական տրամադրությունները իր ինքնության մի մասն է դարձրել»։

Նրա խոսքով` այդ առումով այլևս ոչ ոք ուրիշ ակնկալիքներ չունի, Անկարան ու Երևանը փոխադարձ քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման համար: Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ կարգավորումից Հայաստանն ավելի մեծ օգուտ կստանա։

«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանին՝ դեպի ծով ելք չունեցող, տնտեսապես թույլ և Ռուսաստանի հոգածության տակ գտնվող երկրին, մեծ ներդրում կբերի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական իմաստով»,-նշել է Կալընը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Երևանն ու Անկարան փոխադարձ հիմունքներով ներկայացուցիչներ են նշանակելու հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար:

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը ողջունել էր Չավուշօղլուի հայտարարությունը՝ հաստատելով, որ Երևանն իր հատուկ ներկայացուցչին կնշանակի երկխոսության համար։

Հետո, արդեն, հայտնի դարձավ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Է դարձել ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

Հայկական կողմը, իշխանությունների որոշմամբ, ներկայացնելու է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբենյանը։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio