ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին
https://parstoday.ir/hy/news/world-i160158-ԱՄՆ_պետքարտուղարությունն_Ադրբեջանին_կոչ_է_արել_անհապաղ_ազատ_արձակել_բոլոր_գերիներին
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն ողջունել է դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից 2021 թվականի նոյեմբերի 16-ին կալանավորված հինգ հայ զինծառայողների վերադարձը, ինչպես նաև կոչ է արել արագ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերեվարված անձանց: Այս մասին ասվում է բյուրոյի թվիթերյան էջում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2021 14:20 Asia/Tehran
  • ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն ողջունել է դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից 2021 թվականի նոյեմբերի 16-ին կալանավորված հինգ հայ զինծառայողների վերադարձը, ինչպես նաև կոչ է արել արագ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերեվարված անձանց: Այս մասին ասվում է բյուրոյի թվիթերյան էջում:

«Մենք ողջունում ենք դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից 2021 թվականի նոյեմբերի 16-ին կալանավորված հինգ հայ զինծառայողների վերադարձը»,- ասվում է առաջին գրառման մեջ:

Դրան հաջորդել է երկրորդը. «Մենք կոչ ենք անում ամբողջությամբ և արագ ազատ արձակել մնացած բոլոր կալանավորներին, փոխանակել աճյունները և հաշվառել անհետ կորածներին։ Մենք շեշտում ենք գերեվարված անձանց նկատմամբ մարդկային վերաբերմունքը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան»,-նշել են ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյից:

Հունգարիայի կառավարության միջնորդությամբ դեկտեմբերի 29-ին 5 հայ  ռազմագերի Ադրբեջանից  վերադարձել է հայրենիք:

news.am/