Ռուսաստան. ՆԱՏՕ-ն տառապում է ընդլայնվելու մոլուցքով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ ՆԱՏՕ-ն տառապում է ընդլայնվելու մոլուցքով և խախտում է լրատվամիջոցների ազատությունն ու ոտնահարում տեղեկատվության ազատ տարածման իրավունքը:
Հինգշաբթի օրը, Մարիա Զախարովան հայտարարել է, որ միակ ուժը, որը միավորում է ՆԱՏՕ-ի անդամներին, տարածքների ընդլայնման պահանջն է և դաշինքը տառապում է ընդլայնվելու մոլուցքով:
ՌԴ ԱԳՆ նախարարության խոսնակը հավելել է, որ ՆԱՏՕ-ն խարխլում է ժողովրդավարության, լրատվամիջոցների ազատության և տեղեկատվությանազատության սկզբունքները:
Արձագանքելով Ղազախստանի վերջին զարգացումներին՝ ռուս դիվանագետն ասել է. «Մենք բարեկամ երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները դիտարկում ենք որպես օտարերկրյա սադրանքի փորձ, որն ուղղված է զինված և վարժեցված խմբերի կիրառմանը և ուժի կիրառմանը՝ խաթարելու այս երկրի անվտանգությունն ու ամբողջականությունը»:
Զախարովան հավելել է, որ Ռուսաստանն օգնում է Ղազախստանի իշխանություններին դադարեցնել բռնությունները։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio