Միջադեպ Քաշաթաղի շրջանում. արցախցին վտանգ է զգացել ադրբեջանական ավտոշարասյունից
https://parstoday.ir/hy/news/world-i160976-Միջադեպ_Քաշաթաղի_շրջանում._արցախցին_վտանգ_է_զգացել_ադրբեջանական_ավտոշարասյունից
Հունվարի 8-ին ժամը 13։00–ի-ի սահմանում, միջադեպ է գրանցվել Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնոյի անցակետում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2022 13:19 Asia/Tehran
  • Միջադեպ Քաշաթաղի շրջանում. արցախցին վտանգ է զգացել ադրբեջանական ավտոշարասյունից

Հունվարի 8-ին ժամը 13։00–ի-ի սահմանում, միջադեպ է գրանցվել Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնոյի անցակետում։

Ինչպես հայտնում է Արցախի  դատախազությունը, անցակետում տեղակայված խանութի աշխատակիցը հավանաբար վտանգ է զգացել խանութի դիմաց կանգ առած ադրբեջանական ավտոշարասյունից ու պաշտպանական միջոցներ է ձեռնարկել և ցուցադրել է իր մոտ եղած ռազմամթերքը։

Ըստ դատախազության հաղորդագրության` ադրբեջանական ավտոշարասյուները պարբերաբար են կայանում Աղավնոյի անցակետում, ինչն էլ անհանգստացրել է խանութի աշխատակցին։

Այդուհանդերձ, Արցախի ոստիկանությունն անմիջապես միջոցներ է ձեռնարկել, առգրավել ենթադրյալ ռազմամթերքը և ուղարկել փորձաքննության։

Նշվում է, որ դեպքի հետևանքով որևէ մեկի կյանքին կամ առողջությանը վնաս չի պատճառվել։ Դեպքի և դրա կապակցությամբ քրեադատավարական վարույթ նախաձեռնելու մասին համապատասխան տեղեկությունն առաջիկայում կփոխանցվի նաև ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին։

 Արցախի իրավապահ մարմինները անընդունելի են համարում արցախա-ադրբեջանական շփման հատվածներում որևէ սադրիչ կամ հանցավոր գործողություն և պատրաստակամ են պայքարել նման երևույթները բացառելու և կանխելու ուղղությամբ` նույնը ակնկալելով նաև Ադրբեջանի իրավապահ մարմիններից։

armeniasputnik.am