Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է ռուս խաղաղապահների նոր հրամանատարի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i161348-Ադրբեջանի_պաշտպանության_նախարարը_հանդիպել_է_ռուս_խաղաղապահների_նոր_հրամանատարի_հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի նոր հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2022 11:28 Asia/Tehran
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է ռուս խաղաղապահների նոր հրամանատարի հետ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի նոր հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին ներկայացրել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրադրությունը։

Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը կգլխավորի գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը:

Նա ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

Այժմ Վոլկովը ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարն է։

Հիշեցնենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնը նախորդ տարվա սեպտեմբերից զբաղեցնում էր գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը։

armeniasputnik.am