Հունվար 12, 2022 17:25 Asia/Tehran
  • ԵՄ պաշտոնյաները շեշտել են հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև հեռավորության անհրաժեշտությունը

Պիտեր Ստանոն գրել է. «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին փոխհրաձգությունը, որի արդյունքում զոհեր և վիր ավորներ են եղել, վերահաստատում է ուժերի միջև հեռավորության և վստահության ամրապնդման միջոցների անհրաժեշտությունը»:

Եվրամիության պաշտոնյաներն անդրադարձել են հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստո րաբաժանումների իրականացրած սադրանքին՝ շեշտելով հայկական և ադրբեջանական ուժերի միջև հեռավորության անհրաժեշտությունը:ԵՄ արտաքին գործերի հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում մասնավորապես գրել է. «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին փոխհրաձգությունը, որի արդյունքում զոհեր և վիր ավորներ են եղել, վերահաստատում է ուժերի միջև հեռավորության և վստահության ամրապնդման միջոցների անհրաժեշտությունը»:

Խոսնակը շեշտել է նաև, որ Եվրամիությունը աշխատում է երկու կողմերի հետ՝ նպա ստելու հակա մարտության համապարփակ կարգավորմանը։Հարավային Կովկասում և Վրաստանի ճգն աժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ իր խորը անհա նգստությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր միջա դեպերի և զո հերի մասին լուրերի առնչությամբ։ «Կողմերի համար կարևոր է լար վածությունը թուլացնել և ամբողջությամբ օգտագործել առկա մեխանիզմները, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարների միջև թեժ գիծը, որը ստեղծվել է ԵՄ հովանու ներքո 2021 թվականի նոյեմբերին»:

Կլաարը շեշտել է. «Եվրամիությունը պատրաստ է աշխատել կողմերի հետ՝ ուժերի միջև հեռավորություն պահպանելու համար: Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ լրացուցիչ աջա կցություն ցուցաբերելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ ատման և սահմանագծման ուղղությամբ աշխատելու համար»:

yerevan-times.com

Պիտակ