Զախարովա. մեր խաղաղապահների վրա ստվեր գցել չի ստացվի
https://parstoday.ir/hy/news/world-i161514-Զախարովա._մեր_խաղաղապահների_վրա_ստվեր_գցել_չի_ստացվի
Մեր խաղաղապահների վրա ստվեր գցել չի ստացվի։ Նրանց աշխատանքը համակարգված է, հստակ է եւ բխում է ճգնաժամի կարգավորման շահերից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2022 14:53 Asia/Tehran
  • Զախարովա. մեր խաղաղապահների վրա ստվեր գցել չի ստացվի

Մեր խաղաղապահների վրա ստվեր գցել չի ստացվի։ Նրանց աշխատանքը համակարգված է, հստակ է եւ բխում է ճգնաժամի կարգավորման շահերից։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանը փորձում է ստվեր գցել Արցախում ռուս խաղաղապահների գործունեության վրա՝ սադրանքներ կազմակերպելով Արցախում քաղաքացիական բնակչության դեմ։

«Ինչ վերաբերում է կոնկրետությանը, ապա ավելի ճիշտ կլինի այս հարցն ուղղել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներին։ Մեր խաղաղապահները մշտական ​​կապի մեջ են երկու կողմերի հետ եւ անհրաժեշտության դեպքում հետաքննում են միջադեպերը»,-ասել է նա։

Նշենք, որ հունվարի 10-ին ադրբեջանական կողմը կրկին կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակ արձակելով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա, Թաղավարդ եւ Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ համայնքների քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։

news.am