Հունվար 18, 2022 12:06 Asia/Tehran
  • ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը Մոսկվայում. Օրակարգում անվտանգության հետ կապված բանակցություններն են

Ուկրաինայի զարգացումներին և ՆԱՏՕ-ի ու Արևմուտքի հետ Ռուսաստանի շարունակվող լարվածության ֆոնին, Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան այսօր (երեքշաբթի) թվիթերյան իր էջում գրել է, որ Ռուսաստան է այցելել Մոսկվա-Բրյուսել հարաբերությունների շուրջ բանակցելու նպատակով:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Էնրիկե Մորան, ով վերջին օրերին և շաբաթներին Իրանի և 4+1 խմբի բանակցություններին զուգահեռ Վիեննայում էր՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համատեղ հանձնաժողովի համակարգող, մեկնել է Ռուսաստան, Եվրոպայի անվտանգությանն առնչվող հարցերի և Ռուսաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունների շուրջ Մոսկվայի պաշտոնատարների հետ բանակցելու նպատակով: 

Միևնույն ժամանակ, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր չէ նախազգուշական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, բայց միջոցներ կձեռնարկի, եթե Ռուսաստանը քայլեր ձեռնարկի Ուկրաինայի դեմ:

Ուկրաինան, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան դաշինքը և Եվրամիության որոշ անդամներ պնդում են, որ Ռուսաստանը մտադիր է ներխուժել Ուկրաինա։ Մոսկվան բազմիցս կտրականապես հերքել է այս պնդումը։

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Էնրիկե Մորան Վիեննա կվերադառնա Մոսկվայում խորհրդակցություններից հետո՝ Իրանի և 4+1 խմբի միջև բանակցային գործընթացին միանալու համար։

Պիտակ