Ադրբեջանցիները Կարմիր շուկայի հարակից դիրքերից անկանոն կրակել են դեպի օդ
https://parstoday.ir/hy/news/world-i162862-Ադրբեջանցիները_Կարմիր_շուկայի_հարակից_դիրքերից_անկանոն_կրակել_են_դեպի_օդ
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հարակից դիրքերից այսօր ադրբեջանցիները կրակել են, այս պահին, սակայն կրակոցներ չկան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2022 14:42 Asia/Tehran
  • Ադրբեջանցիները Կարմիր շուկայի հարակից դիրքերից անկանոն կրակել են դեպի օդ

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հարակից դիրքերից այսօր ադրբեջանցիները կրակել են, այս պահին, սակայն կրակոցներ չկան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

«Արձակված կրակոցների հետևանքով հայկական կողմը տուժածներ չունի»,- մանրամասնեցին աշխատակազմից։

Անդրադառնալով հարցին կրակոցները դիրքերի ուղղությա՞մբ են եղել, թե գյուղի, նշեցին․ «Մեր տեղեկություններով՝ կրակոցը եղել է ճանապարհի այն հատվածից, որտեղով ադրբեջանական շարասյունն է անցնում է»։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է, որ Կարմիր շուկա համայնքի հարակից դիրքերից հունվարի 26-ին՝ օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել դեպի օդ, ոչ գյուղի ուղղությամբ:

tert.am