Տեղեկությունները կեղծ են. ՊԲ–ն` կրակոցների վերաբերյալ ադրբեջանական կողմի լուրերի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i163662-Տեղեկությունները_կեղծ_են._ՊԲ_ն_կրակոցների_վերաբերյալ_ադրբեջանական_կողմի_լուրերի_մասին
Արցախի պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն` ՊԲ- ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2022 15:17 Asia/Tehran
  • Տեղեկությունները կեղծ են. ՊԲ–ն` կրակոցների վերաբերյալ ադրբեջանական կողմի լուրերի մասին

Արցախի պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն` ՊԲ- ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ։

«Այդ տեղեկությունները, կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ: Իրականում նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից»,–նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։

Արցախի պաշտպանական գերատեսչությունը փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին։ Միաժամանակ, ՊԲ–ն կոչ է անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից:

Տեղեկացնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ իբր հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ։ Նշվել էր, որ տուժածներ չկան։

armeniasputnik.am