Թուրքիան Շուշիի երկնքում ԱԹՍ-ների մրցույթ կանցկացնի
https://parstoday.ir/hy/news/world-i163832-Թուրքիան_Շուշիի_երկնքում_ԱԹՍ_ների_մրցույթ_կանցկացնի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան՝ Սելջուկ Բայրաքթարը հայտարարել է, որ մայիսին Ադրբեջանում անցկացվելիք «Տեխնո Ֆեստ»-ի շրջանակներում, Անկարան ԱԹՍ-ներով մրցույթ է անկցացնելու Շուշիի երկնքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2022 09:18 Asia/Tehran
  • Թուրքիան Շուշիի երկնքում ԱԹՍ-ների մրցույթ կանցկացնի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան՝ Սելջուկ Բայրաքթարը հայտարարել է, որ մայիսին Ադրբեջանում անցկացվելիք «Տեխնո Ֆեստ»-ի շրջանակներում, Անկարան ԱԹՍ-ներով մրցույթ է անկցացնելու Շուշիի երկնքում:

«Ենի Մասավաթ»-ի հաղորդմամբ՝ Բայրաքթարն ադրբեջանցի զոհված զինծաեռայողների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ադրբեջանը նախատեսում է իրականացնել տեխնիկական մի շարք նորամուծություններ։

Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահեդ Բաղըջն անդրադառնալով ռազմական տեխնոլոգիաների ոլորտում Անկարայի  առաջընթացին, նշել է, որ Բայրաքթար ընտանիքը կարևոր դեր է խաղացել այս նվաճմանը հասնելու գործում։

Իսկ Սփյուռքի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեի նախագահ Ֆուադ Մուրադովն  ասել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո,  թուրքական սփյուռքի և Ադրբեջանի  համագործակցությունն ընդլայնվել է։

Արտերկրում ապրող թուրքերի գործերի պատասխանատու Աբդուլլահ Առնը նշել է.  «Թուրքական ԲՈՒՀ-երում կրթություն ստացող ադրբեջանցի ուսանողներն ու շրջանավարտները պետք է կարևոր դեր ունենան թուրք-ադրբեջանական դաշինքի զարգացման հարցում»: