Թուրքիան Շուշիի երկնքում ԱԹՍ-ների մրցույթ կանցկացնի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան՝ Սելջուկ Բայրաքթարը հայտարարել է, որ մայիսին Ադրբեջանում անցկացվելիք «Տեխնո Ֆեստ»-ի շրջանակներում, Անկարան ԱԹՍ-ներով մրցույթ է անկցացնելու Շուշիի երկնքում:
«Ենի Մասավաթ»-ի հաղորդմամբ՝ Բայրաքթարն ադրբեջանցի զոհված զինծաեռայողների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ադրբեջանը նախատեսում է իրականացնել տեխնիկական մի շարք նորամուծություններ։
Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահեդ Բաղըջն անդրադառնալով ռազմական տեխնոլոգիաների ոլորտում Անկարայի առաջընթացին, նշել է, որ Բայրաքթար ընտանիքը կարևոր դեր է խաղացել այս նվաճմանը հասնելու գործում։
Իսկ Սփյուռքի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեի նախագահ Ֆուադ Մուրադովն ասել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, թուրքական սփյուռքի և Ադրբեջանի համագործակցությունն ընդլայնվել է։
Արտերկրում ապրող թուրքերի գործերի պատասխանատու Աբդուլլահ Առնը նշել է. «Թուրքական ԲՈՒՀ-երում կրթություն ստացող ադրբեջանցի ուսանողներն ու շրջանավարտները պետք է կարևոր դեր ունենան թուրք-ադրբեջանական դաշինքի զարգացման հարցում»: