Խրամորթում են ոստիկանները և ՌԴ խաղաղապահները, ընթանում են բանակցություններ. Հունան Թադևոսյան
https://parstoday.ir/hy/news/world-i165330-Խրամորթում_են_ոստիկանները_և_ՌԴ_խաղաղապահները_ընթանում_են_բանակցություններ._Հունան_Թադևոսյան
Ադրբեջանական կողմից բարձրախոսներով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքը լքելու կոչերն, ըստ էության, խուճապային տրամադրություններ ստեղծելու մտադրություն ունեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2022 13:10 Asia/Tehran
  • Խրամորթում են ոստիկանները և ՌԴ խաղաղապահները, ընթանում են բանակցություններ. Հունան Թադևոսյան

Ադրբեջանական կողմից բարձրախոսներով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքը լքելու կոչերն, ըստ էության, խուճապային տրամադրություններ ստեղծելու մտադրություն ունեն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Այս պահին Խրամորթում են ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները: Թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում, որի մասին կհրապարակենք:                             

Տեղեկացնեմ նաև, որ Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում, հակառակը` տեղաբնակների կողքին ապրում է նաև այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիք»,- գրել է Թադևոսյանը:

Ավելի վաղ, լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցիները Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից արդեն 2 օր է բարձրախոսներով պահանջում են լքել գյուղը։

armenpress.am