Խրամորթում են ոստիկանները և ՌԴ խաղաղապահները, ընթանում են բանակցություններ. Հունան Թադևոսյան
Ադրբեջանական կողմից բարձրախոսներով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքը լքելու կոչերն, ըստ էության, խուճապային տրամադրություններ ստեղծելու մտադրություն ունեն:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Այս պահին Խրամորթում են ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները: Թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում, որի մասին կհրապարակենք:
Տեղեկացնեմ նաև, որ Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում, հակառակը` տեղաբնակների կողքին ապրում է նաև այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիք»,- գրել է Թադևոսյանը:
Ավելի վաղ, լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցիները Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից արդեն 2 օր է բարձրախոսներով պահանջում են լքել գյուղը։
armenpress.am