Մոսկվայի ու ՆԱՏՕ-ի ուղղակի բախման սպառնալիք կա. ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i165724-Մոսկվայի_ու_ՆԱՏՕ_ի_ուղղակի_բախման_սպառնալիք_կա._ՌԴ_ԱԳՆ
Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման վտանգ կա։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 02, 2022 17:25 Asia/Tehran
  • Մոսկվայի ու ՆԱՏՕ-ի ուղղակի բախման սպառնալիք կա. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման վտանգ կա։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի ուժերի բախման ռիսկեր, բնականաբար, առաջանում են, ու մենք, իհարկե, մտահոգված ենք սպառազինությունների մատակարարումներով, այդ ամենը շատ վտանգավոր է..․Ոչ մի երաշխիք չկա, որ ինչ-որ միջադեպեր չեն գրանցվի», — ասել է դիվանագետը:

Նա ավելացրել է, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի կենտրոնամետ կառույցի ձևավորումը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։

«Եթե կարևորում ենք անվտանգությունը, ապա վաղ թե ուշ Եվրոպայում պետք է գան այն գիտակցման, որ նատօյակենտրոն ճարտարապետության ձևավորումը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, դա պարզապես իրենց ռազմական պլանավորման օբյեկտի է վերածվել է` մեղմ ասած», - ասել է նա։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն պատրաստվում ռազմական միջամտություն գործել Ուկրաինայում իրավիճակի կայունացման համար: Նա ընդգծել էր, որ դա սխալ կլիներ։

Մարտի 1-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Արևմուտքը պետք է հրաժարվի նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում ռազմական օբյեկտների ստեղծումից: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի ռազմական ներուժն ու ենթակառուցվածքները վերադարձնել 1997 թվականի վիճակին, երբ կնքվել է Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը:

armeniasputnik.am