Լուկաշենկո. Ուկրիանայում ՌԴ գործողությունը շուտով կավարտվի
Բելառուսի նախագահը հույս է հայտնել, որ Կիևը Մոսկվայի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրի, հավելելով, որ հակառակ դեպքում Ուկրիանան ստիպված կլինի հանձնվել:
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից մինչ օրս, կողմերի միջև տեղի է ունեցել բանակցությունների մի քանի փուլ, որոնց արդյունքում, սակայն, զինադադար չի հաստատվել:
Թուրքիայում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը նույնպես անարդյունք է եղել: Միակ ձեռքբերումն այդ ընթացքում եղել է մարդասիրական միջանցքների բացումը:
ԻԻՀ ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ օրը հայտարարել է, որ Ուկրաիանայի պատերազմը շուտով կավարտվի և Պուտինը Զելենսկուն կներկայացնի խաղաղության համաձայնագրի ընդունելի տարբերակ:
Նա նշել է. «Այսօր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա է համաձայնության հավանականություն: Զելենսկին պետք է օգտագործի այս հնարավորությունը՝ Պուտինի հետ պայմանագիրը ստորագրելու համար: Հակառակ դեպքում, նա ստիպված կլինի ստորագրել Ուկրաինայի պարտության փաստաթուղթը։ Ռուսաստանն այս պատերազմում պարտվող կողմը չի լինելու»: