Մայիս 13, 2016 19:35 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերը Լիբիայում ԻՊ-ի հարձակումներից խուսափելու նպատակով 2 բազա են գրավել

The Washington Post պարբերականի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները Լիբիայի արևմտյան և արևելյան հատվածներում 2 հիմնական բազա են գրավել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններ իրականացնելու դեպքում դաշնակիցներ ներգրավվելու նպատակով: Գրում է Gazeta.ru.-ն:

Պարբերականը հայտնում է, որ զինվորականների առջև դրված գլխավոր խնդիրներից մեկը տեղական խմբավորումների շրջանում դաշնակիցների որոնումն ու հնարավոր սպառնալիքների վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքագրումն է: Ամերիկյան հատուկ նշանակության ուժերից բացի տարածաշրջանում նման գործունեությամբ զբաղված են Ֆրանսիայի և Եվրոպայի այլ երկրների զինվորականներ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի արևելքում ԻՊ-ի ահաբեկիչները մի շարք շրջաններ են գրավել:

Ankakh.com

13/5/2016

Պիտակ