Հյուսիսային բևեռում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ զոհվել են ամերիկացի չորս զինծառայողներ
https://parstoday.ir/hy/news/world-i167326-Հյուսիսային_բևեռում_ՆԱՏՕ_ի_զորավարժությունների_ժամանակ_զոհվել_են_ամերիկացի_չորս_զինծառայողներ
ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտնում են Հյուսիսային բևեռում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ ամերիկացի չորս զինծառայողների զոհվելու մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 21, 2022 09:02 Asia/Tehran
  • Հյուսիսային բևեռում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ զոհվել են ամերիկացի չորս զինծառայողներ

ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտնում են Հյուսիսային բևեռում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ ամերիկացի չորս զինծառայողների զոհվելու մասին:

Associated Press-ի հաղորդմամբ,  ԱՄՆ ռազմածովային ուժերը կիրակի օրը հայտարարել են, որ Արկտիկայի Նորվեգիային պատկանող տարածքում, ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ, Osprey MV-22 ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով, զոհվել է 4 զինծառայող: 

Ինքնաթիռի կործանման պատճառները դեռ պարզված չեն, սակայն նորվեգացի պաշտոնյաները հայտարարել են, որ վթարի հավանական պատճառը վատ եղանակն է: