Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Եվրոպայում պատերազմներ հրահրելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i171390-Չինաստանը_ՆԱՏՕ_ին_մեղադրում_է_Եվրոպայում_պատերազմներ_հրահրելու_մեջ
Չիանստանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի վարած քաղաքակնությունը Եվրոպայում պատերազմների վեևսկսկման պատճառ է դարձել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 07, 2022 13:35 Asia/Tehran
  • Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Եվրոպայում պատերազմներ հրահրելու մեջ

Չիանստանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի վարած քաղաքակնությունը Եվրոպայում պատերազմների վեևսկսկման պատճառ է դարձել:

Չինաստանի ԱԳՆ խոսնակը, 1999 թվականի մայիսի 7-ին Չինաստանի դեսպանատան վրա ՆԱՏՕ-ի դաժան հարձակման տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ չին ժողովուրդը երբեք չի մոռանա Բելգրադում Պեկինի դեսպանատան դաժան ռմբակոծությունը և երբեք թույլ չի տա նման ողբերգության կրկնություն:

«ՆԱՏՕ-ն պնդում է, որ պաշտպանական դաշինք է, սակայն իրականում բազմիցս խախտել է միջազգային իրավունքը, միտումնավոր պատերազմ է մղել անկախ պետությունների դեմ, խաթարել է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և տեղահանել մեծ թվով քաղաքացիական անձանց», - ասել է Ժաո Լիջյանը:

Անդրադառնալով Սառը պատերազմից հետո ՆԱՏՕ-ի ընդլայնմանը դեպի արևելք՝ Չինաստանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ այդ քաաղքականությունը ոչ միայնավելի անվտանգ չդարձրեց Եվրոպան, այլև ճանապարհ հարթեց ռուս-ուկրաինական պատերազմի Եվրոպայում ռազմական գործողությունների վերսկսման համար: