Ռուս պաշտոնյա. Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ու ճնշումները հակադարձ արդյունք ունեցան
Չորեքշաբթի օրը, Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կասաչովն ասել է. «Իրանը ցույց է տվել, որ պատժամիջոցները, սպառնալիքներն ու ճնշումներնանարդյունավետ են»։
Ռւս պաշտոնյան շեշտել է.«Պատժամիջոցների ու ճնշումների արդյունքը եղավ 2021 թ. Իրան-Ռուսաստան առևտրտի 70 տոկոսանոց աճը»:
Իրանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, Կասաչովն ասել է.«Իրանի օրինակը ցույց է տալիս, որ մի երկրի դեմ պատժամիջոց սահմանելու, նրան կեղեքելու, ճնշման ենթարկելու կամ սպառնալու համար գործադրվող ջանքերը ոչ միայն ցանկալի արդյունքի չեն տալիս, այլ կարող են ճիշտ հակառակ արդյունքն ունենալ»:
Կասաչովի ասելով.«Իրանի ու Ռուսաստանի միջև կա ծավալուն համագործակցության ենթահող միջազգային կարևոր ոլորտներում»:
Նա հավելել է.«Համագործակցության առաջին ոլորտը Սիրիան է և հաշվի առնելով մերձկասպյան երկրների գագաթնաժողովը, պետք է նաև անդրադառնանք Կասպից ծովի տարածաշրջանում համագործակցությանը»: