Ռուս պաշտոնյա. Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ու ճնշումները հակադարձ արդյունք ունեցան
https://parstoday.ir/hy/news/world-i176020-Ռուս_պաշտոնյա._Իրանի_նկատմամբ_պատժամիջոցներն_ու_ճնշումները_հակադարձ_արդյունք_ունեցան
Չորեքշաբթի օրը, Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կասաչովն ասել է. «Իրանը ցույց է տվել, որ պատժամիջոցները, սպառնալիքներն ու ճնշումներնանարդյունավետ են»։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունիս 30, 2022 07:36 Asia/Tehran
  • Ռուս պաշտոնյա. Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ու ճնշումները հակադարձ արդյունք ունեցան

Չորեքշաբթի օրը, Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կասաչովն ասել է. «Իրանը ցույց է տվել, որ պատժամիջոցները, սպառնալիքներն ու ճնշումներնանարդյունավետ են»։

Ռւս պաշտոնյան շեշտել է.«Պատժամիջոցների ու ճնշումների արդյունքը եղավ 2021 թ. Իրան-Ռուսաստան առևտրտի 70 տոկոսանոց աճը»:

Իրանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, Կասաչովն ասել է.«Իրանի օրինակը ցույց է տալիս, որ մի երկրի դեմ պատժամիջոց սահմանելու, նրան կեղեքելու, ճնշման ենթարկելու կամ սպառնալու համար գործադրվող  ջանքերը ոչ միայն ցանկալի արդյունքի չեն տալիս, այլ կարող են ճիշտ հակառակ արդյունքն ունենալ»:

Կասաչովի ասելով.«Իրանի ու Ռուսաստանի միջև կա ծավալուն համագործակցության ենթահող միջազգային կարևոր ոլորտներում»:

Նա հավելել է.«Համագործակցության առաջին ոլորտը Սիրիան է և հաշվի առնելով մերձկասպյան երկրների գագաթնաժողովը, պետք է նաև անդրադառնանք Կասպից ծովի տարածաշրջանում համագործակցությանը»: