Վրաստանում գազի խոշոր հանքավայր է հայտնաբերվել
https://parstoday.ir/hy/news/world-i177090-Վրաստանում_գազի_խոշոր_հանքավայր_է_հայտնաբերվել
Վրաստանում բնական գազի հանքավայր է հայտնաբերվել, որը շահագործման հանձնելուց հետո ութ տարի կկարողանա Վրաստանն ապահովել։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 13, 2022 20:46 Asia/Tehran
  • Վրաստանում գազի խոշոր հանքավայր է հայտնաբերվել

Վրաստանում բնական գազի հանքավայր է հայտնաբերվել, որը շահագործման հանձնելուց հետո ութ տարի կկարողանա Վրաստանն ապահովել։

Հանքավայրը գտնվում է Թբիլիսիի մոտակայքում, Նովոստի-Գռուզիայի փոխանցմամբ, BMG հեռուստաալիքի «Սակմիս Կուրսի» հաղորդման եթերում ասել է Վրաստանի նավթի և գազի պետական գործակալության ղեկավար Գիորգի Տատիշվիլին։ Հորատանցքն այնտեղ հետազոտում է ամերիկյան Schlumberger ընկերությունը, իսկ արտադրության լիցենզիան պատկանում է Block Energy-ին։

«Block Energy»-ն մեր խոստումնալից նախագծերից է: Շլումբերգերի հորատած հորատանցքում, այդ տարածքում հաստատվել են 16 մլրդ խմ պաշարներ։ Եթե պատկերացնում եք, սա հավասար է ութ տարվա ընթացքում Վրաստանի սպառմանը»,- ասել է Տատիշվիլին։

Block Energy-ն Վրաստանում զբաղվում է նավթի և գազի հետախուզմամբ և արդյունահանմամբ։

tert.am