Հուլիս 20, 2022 15:43 Asia/Tehran
  • 2022 թվականին ԵԱՏՄ-ի փոխհաշվարկներում ազգային արժույթներով վճարումների բաժինը կարող է հասնել 80 տոկոսի

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների փոխհաշվարկներում ազգային արժույթներով վճարումների բաժինն ընթացիկ տարում կարող Է հասնել 80 տոկոսի, հուլիսի 20-ին կայացած ճեպազրույցում հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) պաշտոնական ներկայացուցիչ Իա Մալկինան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

2021 թվականին փոխհաշվարկներում ազգգային արժույթներով վճարումների բաժինը կազմել Է 73,5 տոկոս:

«Նշեմ, որ 2021 թվականին փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթներով վճարումների բաժինը կազմել Է 73,5 տոկոս: Փորձագիտական գնահատումներով՝ ընթացիկ տարում այն կարող Է հասնել 80 տոկոսի»,- ասել Է Մալկինան:

ԵԱՏՀ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Միության պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման հացերը պլանավորվում Է քննարկել հուլիսի 22-ին բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստում: Նիստը տեղի կունենա կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի, Էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաեւի, ինչպես նաեւ կոլեգիայի, կողմերի նախարարությունների եւ ազգային բանկերի մի շարք այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ:

«Օրակարգում են փոխադարձ ներդրումների խթանման եւ փոխադարձ հաշվարկներում ԵԱՏՄ-ի պետությունների ազգային արժույթների օգտագործման ընդլայնման հարցերը: Ներկայումս բոլոր պայմաններն ստեղծված են ազգային արժույթներով հաշվարկների բաժնի ավելացման համար: Այդ թվում անհրաժեշտ վճարա-հաշվարկային ենթակառուցվածքը:

Միեւնույն ժամանակ կողմերն ունեն փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման ընդայնման լրացուցիչ հնարավորություններ, որոնց ազդեցությունը պլանավորվում Է քննարկել նիստում»,- հայտնել Է Մալկինան: ԵԱՏՄ-ի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am

Պիտակ