Հուլիս 26, 2022 18:58 Asia/Tehran
  • ԱՊՀ երկրներն այսօր նոր, չափազանց վտանգավոր սպառնալիքների առջև են կանգնած․ Իգոր Կրասնով

Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը հայտարարել է, որ Ուկրաինայում կռվող վարձկանների տեղաշարժն ու զենքի տեղափոխումը չափազանց վտանգավոր սպառնալիք է ԱՊՀ երկրների համար։

«Այն իրավիճակում, որը պայմանավորված է Ուկրաինայում ընթացող իրադարձություններով, այս սպառնալիքն աճում է։ ԱՊՀ երկրներն այսօր նոր, չափազանց վտանգավոր սպառնալիքների առջև են կանգնած։ Դրանցից է նաև ԱՊՀ երկրների քաղաքացիների՝ որպես վարձկաններ, մասնակցությունը Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, զենքի, զինամթերքի, թմրանյութերի տեղափոխումն ու տարածումը»,- ասել է Կրասնովը՝ Տաջիկստանի գլխավոր դատախազ Յուսուֆ Ռահմոնի հետ հանդիպման ժամանակ։ 

ՌԴ գլխավոր դատախազը հավելել է, որ նշված վտանգները չեզոքացնելու համար ԱՊՀ անդամ պետություններն ու նրանց իրավապահ մարմինները պետք է սերտացնեն փոխգործակցությունը՝ աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։

 

Պիտակ