Օգոստոս 21, 2022 18:32 Asia/Tehran
  • Խորհրդակցություններ Ղրղզստանի, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև

Ղրղզստանի վարչապետը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ քննարկել է Եվրասիական գագաթնաժողովի անցկացման և առևտրատնտեսական համագործակցության զարգացման հետ կապված հարցեր։

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հեռախոսազրույցում, Ղրղզստանի վարչապետ  Ակիլ Բեյք Ջաբարովը քննարկել է երկու երկրների միջև առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հետ կապված կարևոր հարցեր։

Հեռախոսազրույցում Ջաբարովն անդրադարձել է Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին, որը նախագահում է Ղրղզստանը: Նիստը կկայանա օգոստոսի 25-26-ը Չուլփան-Աթա քաղաքում, և կկենտրոնանա ինտեգրացիոն համագործակցության խորացման հարցի վրա։ Ջաբարովն իր ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցել  հանդիպմանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Ղրղզստանի վարչապետն իր ցավակցությունն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մի խումբ քաղաքացիների մահվան կապակցությամբ: Երկու երկների պաշտոնյաները քննարկել են առևտրատնտեսական կարևոր հարցեր, այդ թվում՝ երկկողմ համագործակցությունն ու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական ​​աշխատանքները:

Ադրբեջանի  իր գործընկեր Ալի Ասադովի հետ հեռախոսազրույցում Ղրղզստանի վարչապետը վերջինիս նույնպես հրավիրել է մասնակցել հանդիպմանը:

Պիտակ