Թուրքիայի նախագահը հերթական անգամ առիթը բաց չի թողել Հունաստանին սպառնալու համար
https://parstoday.ir/hy/news/world-i181310-Թուրքիայի_նախագահը_հերթական_անգամ_առիթը_բաց_չի_թողել_Հունաստանին_սպառնալու_համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով Էգեյան և Միջերկրական ծովերում Հունաստանի և Թուրքիայի միջև առկա լարվածության վերաբերյալ հարցին, հերթական անգամ սպառնացել է Հունաստանին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 06, 2022 20:03 Asia/Tehran
  • Թուրքիայի նախագահը հերթական անգամ առիթը բաց չի թողել Հունաստանին սպառնալու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով Էգեյան և Միջերկրական ծովերում Հունաստանի և Թուրքիայի միջև առկա լարվածության վերաբերյալ հարցին, հերթական անգամ սպառնացել է Հունաստանին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի մակարդակով բարձրացրել է Հունաստանի «սադրանքների» թեման։

«Կարծում եմ, որ այսուհետ Աթենքը կվերլուծի Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա քայլերը։ Հակառակ դեպքում, ինչպես ավելի վաղ ասել եմ, ցանկացած պահի կարող է հարված լինել (նկատի ունի նախկինում տարբեր երկրների ուղղված «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» իր սպառնալից արտահայտությունը.-խմբ)»,- հայտնում է Anadolu-ն։

armenpress.am