Սեպտեմբեր 26, 2022 18:38 Asia/Tehran
  • ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպում է անցկացվելու Մոսկվայում

ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ սեպտեմբերի 30-ին խորհրդակցություն է անցկացվելու Մոսկվայում, հայտնում է Ռուսաստանի արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը։

Քննարկվելու են հետախուզական գործընթացին վերաբերող հարցեր, նշված է տեղեկագրում։

Ամենամյա միջոցառմանը մասնակցելու են Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները:

«Խորհրդակցության ընթացքում նախատեսված է Ռուսաստանի Դաշնության նախագահի` տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպումը ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ», - նշված է հաղորդագրությունում։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես կգա ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, նա կընթերցի Վլադիմիր Պուտինի ուղերձը։

Պիտակ